“Պարկետ Ավենյու” մանրահատակի խանութ–սրահ

Բնական փայտի ջերմություն,  կառուցվածքի գեղեցկություն, գուներանգներ, հաճելի հոտ, այս ամենը գումարվում  դառնում են  արվեստի կոթող, լինի դա քաղաքային ոչ մեծ բնակարան, կամ մերձքաղաքային շքեղ առանձնատուն: Փայտն ընդգծում է մեծ մակերեսների վեհությունը և տարողունակություն հաղորդում  փոքր տարածքներին:  ՞Պարկետ Ավենյու՞ խանութ-սրահում դուք կարող եք ընտրություն կատարել լայն տեսականուց, իսկ մանրահատակի փայտանյութը վերցվում է  Հյուսիսային Ամերիկայի , Լատինական Ամերիկայի, Ասիայի, Աֆրիկայի ու Եվրոպայի լայնատարած անտառներից:

Գեղարվեստական պարկետ

    Գեղարվեստական կամ պալատական  մանրահատակը պարկետային արվեստի գագաթնակետն է: Հնում այն զարդարել է բացառապես արքայական դղյակներն ու ազնվականների առանձնատները, այստեղից է նրա անվանումը:  Իսկական գլուխգործոցներ,  որոնց վրա չեն ազդում ժամանակի ու ոճերի փոփոխությունները: Ձեր տանը դրանք կդառնան ընտանեկան մասունքներ, , սերունդների շարունակության խորհրդանիշներ:

 

Ինժեներային տախտակ

Ինժեներային տախտակը նորարական հատակի ծածկույթ է, որն իր որակով և հատկանիշներով իր մեջ ներառում է ամբողջական փայտի բոլոր առավելությունները: Ինժեներական տախտակը երկշերտ կամ եռաշերտ փայտ է, վերին “ազնիվ”  շերտը թանկարժեք փայտանյութն է, իսկ հիմքում՝ ամուր ,ջրակայուն ֆաներա:

 

Այս տեսակի  հիմնական առավելությունը կայունությունն է: Այսպիսի տախտակը չի չորանում և չի ծռվում, այն կարելի է հավաքել անմիջապես բետոնի վրա, ինչն  ավելի արագ է և էժան, քան ամբողջական պարկետը: Իսկ գույնով, դիզայնով ու փայտատեսակով ինժեներային տախտակը բնավ չի զիջում ամբողջական փայտին:

 

Լոգարանների պարկետ

Լոգարաններում մանրահատկի տեղադրումը տարածված նորույթ է, մատչելի իրողություն: Բնական փայտը իդեալական հատակ է, ուր կարելի է քայլել ոտաբոբիկ: Նրա բնական ջերմությունը բարերար ազդեցություն է թողնում, իսկ գեղեցկությամբ այն չի զիջում “սառը” սալիկներին ու մարմարին:

Լոգարանի պարկետը հանգստավետություն է, բնության հետ ներդաշնակության զգացում և փայտի կենարար էներգետիկա:

 

Տեռաս

Ժամանակակից դիզայնի մոդայիկ միտում է տեռասային տախտակը, կամ այլ խոսքով՝ «դեկինգ»:«Դեկինգը» պատշգամբների հատակների, ռեստորանային փոքրիկ բակերի,  պարտեզների հատակային ծածկի ամենապահանջված տարբերակներից է: Լանդշավտային դիզայնում կիրառվող տեռասային տախտակն ընդգծում է փայտի բնական գեղեցկությունը: Իսկ եթե Դուք ունեք լողավազան կամ փոքրիկ լճակ, ապա դեպի դրանք տանող ուղիները կարելի է դաձնել գեղեցիկ ու հարմարավետ: Բնական փայտի էսթետիկական առանձնահատկություններից զատ, ակնհայտ են նաև տեխնիկական առավելությունները: Այն չի շիկանում ամառային արևից, նրա վրա հաճելի է քայլել ոտաբոբիկ, այն չի սահում, ինչպես քարը և տարիների ընթացքում փայտը դառնում է միայն ավելի ամուր:

 

Դռներ

«Պարկետ Ավենյու» խանութ-սրահն,  ընդլայնելով իր գործունեության շրջանակները, առաջարկում է դռներ՝ արտադրված ոլորտի առաջատար Իտալիական ֆաբրիկաների կողմից:
«FLEX» իտալական ֆաբրիկան  հանդիսանում է լյուքս դասի անտիկ ոճի դռներ արտադրող ընկերություն:  «NEW DESIGN PORTE» ընկերությունը, արտադրում է դռներ  համապատասխան  ավանդական նյութերի կիրառմամբ՝ մեղրամոմ, patina  և  օգտագործելով ոլորտի արհեստագործական  հնագույն ավանդական մեթոդները՝  անտիկ դեկորներ  իրականացված բացառապես  ձեռքով:
 «GHIZZI & BENATTI» ֆաբրիկայի դռները և միջնապատերը ժամանակակից  ինտերիեր-դիզայնի մարմնացումն է:
Մեր արտադրանքը նրանց համար է, ովքեր գնահատում են իրական ճոխությունը:
Ապրեք  գեղեցիկ...

«Պարկետ Ավենյու» խանութ-սրահն,  ընդլայնելով իր գործունեության շրջանակները, առաջարկում է դռներ՝ արտադրված ոլորտի առաջատար Իտալիական ֆաբրիկաների կողմից: «FLEX» իտալական ֆաբրիկան  հանդիսանում է լյուքս դասի անտիկ ոճի դռներ արտադրող ընկերություն:  «NEW DESIGN PORTE» ընկերությունը, արտադրում է դռներ  համապատասխան  ավանդական նյութերի կիրառմամբ՝ մեղրամոմ, patina  և  օգտագործելով ոլորտի արհեստագործական  հնագույն ավանդական մեթոդները՝  անտիկ դեկորներ  իրականացված բացառապես  ձեռքով: «GHIZZI & BENATTI» ֆաբրիկայի դռները և միջնապատերը ժամանակակից  ինտերիեր-դիզայնի մարմնացումն է: Մեր արտադրանքը նրանց համար է, ովքեր գնահատում են իրական ճոխությունը:

Ապրեք  գեղեցիկ...

 

 

Մեզ մոտ ներկայացված է ողջ աշխարհից ներկրվող մանրահատակի ու ամբողջական տախտակի ամենալայն տեսականին՝հյուսիս-ամերիկյան, բրազիլական, չինական, եվրոպական պարկետ ևայլն: Առկա  են հնարավոր բոլոր գույներն ու երենգները, ստեղծված հենց բնության կեղմից, ինչպես նաև արհեստական երանգված պարկետ տարբեր  արտադրողներից

Տեսակ
    Մանրահատակի մասնագիտացված խանութ–սրահ
Տեսականի
    • մանրահատակ
    • դռներ
    • հատակի արհեստական ծածկույթ (կովրոլին)
    • սոսինձներ
    • շրիշակներ
    • հատակի խնամքի նյութեր
    • բիտումն ամրացնող նյութեր (գրունտովկա)
    • սպունգե և խցանե տակդիրներ
    • մանրահատակի լաք
Ծառայություններ
    Խանութ–սրահի հմուտ մասնագետները մեծ վարպետությամբ կտեղադրեն այն ապրանքատեսակը, որը գնել կամ պատվերով ձեռք եք բերել “Պարկետ Ավենյու”-ից: Խանութ–սրահում մատուցվում է նաև հատակի մասնագիտական խնամքի ծառայություն, որն իրականացվում է հատուկ նյութերով
Առանձնահատկություններ
    "Պարկետ Ավենյու"-ն մանրահատակի մասնագիտացված միակ խանութ–սրահն է Երևանում, որտեղ ներկայացված է ապրանքատեսականու այդչափ մեծ ընտրություն: Այստեղ կարելի է ձեռք բերել բացառապես բնական հումքից պատրաստված մանրահատակ, որն արհեստական հավելանյութեր չի պարունակում: Խանութ-սրահն առաջարկում է կաուչուկե հատակ` քայլքը ջրային տարածքներով անվտանգ դարձնելու համար: Այստեղ տրամադրվում է ուղեցույց–վիդեոսկավառակ` դռան կամ հատակի տեղադրման գործընթացի մասին պատմող տեղեկատվությամբ
Գործընկերներ
    Flexporte, Adielleporte, Ghizziebendatti, Newdesignporte, Weitzer Parkett, Tavolini, Komofloor, Haro, Garbelotto, Boen, Gerflor, Friulparchet, Ege, Giant, Nora, Halbmond
Վճարման միջոց
    Կանխիկ և վճարային քարտով

Կապ

Հեռախոսահամար

(+374-10) 542239

Բջջ.`

(+374-99) 542239

Ֆաքս`

(+374-10) 542239

Էլ.հասցե

parkettavenue@mail.ru

Հասցե

ՀՀ, ք. Երևան, Հանրապետության 62 (մուտքը` Վարդանանց փողոցից)

Կայք`

www.parkettavenue.com

Աշխ. ժամեր

Երկուշաբթի – կիրակի, 10:00–19:00

Ցանկանու՞մ եք ներկայացված լինել կայքում

Գրանցեք ձեր ընկերության տվյալները և մենք կստեղծենք էջ Ձեզ համար բացարձակապես անվճար: Հարցերի և առաջարկնմերի դեպքում կարող եք զանգահարել մեզ հետևյալ հեռախոսահամարներով +37491 650 555

Ավելացրեք ձեր ընկերությունն ԱՆՎՃԱՐ