“Պաուլաներ” գարեջրատուն-ռեստորան

2012 թվականի ապրիլի հինգից այցելուների առաջ իր հյուրընկալ դռներն է բացել “Պաուլաներ” գարեջրատուն-ռեստորանը: Այն գերմանական “Paulaner”-ի պաշտոնական միակ ներկայացուցիչն է Հայաստանում: Աշխարհում գործում է ավելի քան 81 “Պաուլաներ” գարեջրատուն-ռեստորան:

 

Այստեղ կարելի է համտեսել գերմանական ուտեստներ, բավարական, վենետիկյան հատուկ բաղադրամասերով պատրաստված նրբերշիկ: “Պաուլաներ”-ն առաջարկում է նաև իր ֆիրմային կերակրատեսակները` նապաստակի մսից, լորի ձվով և կարտոֆիլով “Paulaner”-ը: Ռեստորանի ճաշացանկը պարբերաբար թարմեցվում է: Բարում, որտեղ գլխավոր ըմպելիքը գարեջուրն է, կարելի է պատվիրել նաև վիսկի, ռոմ, ջին, կոնյակ, իտալական, ֆրանսիական, արգենտինական և հայկական գինիների լայն տեսականի, ինչպես նաև կոկտեյլներ, այդ թվում` ոչ ալկոհոլային:


Դեռևս “երիտասարդ”, բայց արդեն իր դիրքերն ամրապնդած “Պաուլաներ” գարեջրատուն-ռեստորանը հասցրել է գրավել այցելուներին իր յուրօրինակությամբ և առաջարկների անընդհատ փոփոխվող բազմազանությամբ: “Պաուլաներ”-ը խոստանում է մշտապես պահպանել իր առանձնահատկություններն ու հաճախակի անակնկալներ մատուցել իր հաճախորդներին:

Կապ

Հեռախոսահամար

(+374-10) 543800

Էլ.հասցե
Հասցե

ՀՀ, ք. Երևան, Թամանյան 6

Կայք`

www.paulaner.com

Աշխ. ժամեր

Երկուշաբթի-կիրակի, 11:00-մինչև վերջին հաճախորդը

Ցանկանու՞մ եք ներկայացված լինել կայքում

Գրանցեք ձեր ընկերության տվյալները և մենք կստեղծենք էջ Ձեզ համար բացարձակապես անվճար: Հարցերի և առաջարկնմերի դեպքում կարող եք զանգահարել մեզ հետևյալ հեռախոսահամարներով +37491 650 555

Ավելացրեք ձեր ընկերությունն ԱՆՎՃԱՐ