“Պաուլաներ” գարեջրատուն-ռեստորան

2012 թվականի ապրիլի հինգից այցելուների առաջ իր հյուրընկալ դռներն է բացել “Պաուլաներ” գարեջրատուն-ռեստորանը: Այն գերմանական “Paulaner”-ի պաշտոնական միակ ներկայացուցիչն է Հայաստանում: Աշխարհում գործում է ավելի քան 81 “Պաուլաներ” գարեջրատուն-ռեստորան:

 

Այստեղ կարելի է համտեսել գերմանական ուտեստներ, բավարական, վենետիկյան հատուկ բաղադրամասերով պատրաստված նրբերշիկ: “Պաուլաներ”-ն առաջարկում է նաև իր ֆիրմային կերակրատեսակները` նապաստակի մսից, լորի ձվով և կարտոֆիլով “Paulaner”-ը: Ռեստորանի ճաշացանկը պարբերաբար թարմեցվում է: Բարում, որտեղ գլխավոր ըմպելիքը գարեջուրն է, կարելի է պատվիրել նաև վիսկի, ռոմ, ջին, կոնյակ, իտալական, ֆրանսիական, արգենտինական և հայկական գինիների լայն տեսականի, ինչպես նաև կոկտեյլներ, այդ թվում` ոչ ալկոհոլային: Հմուտ բարմեններն ընդունում են նաև հաճախորդի բաղադրատոմսով կոկտեյլների պատվերներ: Այստեղ կարելի է վայելել գարու և ցորենի մուգ կամ բաց գերմանական յուրահատուկ գարեջուր:

 

Ռեստորանն ունի նաև բացօթյա հատված: “Պաուլաներ”-ում կարելի է անցկացնել ոչ միայն ընկերական հանդիպումներ, ընտանեկան երեկոներ, այլ նաև ծննդյան անմոռանալի տոներ: Ռեստորանի 20 հոգանոց սրահը նախատեսված է հենց նման միջոցառումների կազմակերպման համար:

 

Գարեջրատուն-ռեստորանում տեղադրված չորս մեծ LCD հեռուստացույցները նախատեսված են մարզասեր հաճախորդների համար: Դրանք մշտապես ցուցադրում են միջազգային և տեղական սպորտային մրցաշարեր: Ռեստորան այցելող արտասահմանցիների գերակշիռ մաս են կազմում գերմանացիները:

 

Ռեստորանի տնօրինությունը սերտորեն համագործակցում է գերմանական “Paulaner”-ի հետ: “Պաուլաներ”-ն ունի ամենամյա “Oktoberfest” (գարեջրի “շքերթ”) գերմանական հայտնի միջոցառմանը մասնակցելու պաշտոնական հրավիրատոմս:

 

Դեռևս “երիտասարդ”, բայց արդեն իր դիրքերն ամրապնդած “Պաուլաներ” գարեջրատուն-ռեստորանը հասցրել է գրավել այցելուներին իր յուրօրինակությամբ և առաջարկների անընդհատ փոփոխվող բազմազանությամբ: “Պաուլաներ”-ը խոստանում է մշտապես պահպանել իր առանձնահատկություններն ու հաճախակի անակնկալներ մատուցել իր հաճախորդներին:

Տեսակ
    Գարեջրատուն-ռեստորան
Խոհանոց
    Գերմանական և իտալական
Իդեալական է
    “Պաուլաներ” գարեջրատուն-ռեստորանը հրավիրում է կորպորատիվ միջոցառումներ, ֆուրշետներ, բանկետներ, ընկերական, ընտանեկան և ծննդյան տոներ անցկացնելու
Առանձնահատկություններ
    • “Պաուլաներ”-ի բոլոր մատուցողներն ու մատուցողուհիները կրում են հատուկ գերմանիայից ուղարկված համազգեստ, ինչը ռեստորանում ստեղծում է հաճելի և ներդաշնակ մթնոլորտ:
    • Այստեղ այցելուները կարիք չունեն վճարելու նաև սպասարկման համար` հաշվի գումարը կազմվում է միայն պատվերի հիման վրա:
    • Ուտեստների և խմիչքների տեսականին պարբերաբար թարմեցվում է:
    • Գարեջրատուն–ռեստորանում կարող եք նախապես սեղան պատվիրել` հեռախոսազանգի միջոցով
Հատուկ առաջարկ
    “Պաուլաներ” գարեջրատուն-ռեստորանն առաջարկում է ֆիրմային աղցանների լայն և համեղ տեսականի` “Բուսական խնջույք”, “ Մյունխենյան թունա ձուկ”, “Կծու երշիկներ” գարեջրի համար, և այլ յուրատեսակ “պատառներ”
Երաժշտություն
    Սրահում հնչում է գերմանական, երբեմն նաև այլ արտասահմանյան երաժշտություն
Ընթացիկ զեղչ
    Մշտական այցելուներին տրամադրվում է 10 % զեղչի քարտ` անսահմանափակ ժամկետով
Մուտք
    Մուտքն արգելվում է սպորտային հագուստով
Վճարման միջոց
    Կանխիկ և վճարային քարտով

Կապ

Հեռախոսահամար

(+374-10) 543800

Էլ.հասցե
Հասցե

ՀՀ, ք. Երևան, Թամանյան 6

Կայք`

www.paulaner.com

Աշխ. ժամեր

Երկուշաբթի-կիրակի, 11:00-մինչև վերջին հաճախորդը

Ցանկանու՞մ եք ներկայացված լինել կայքում

Գրանցեք ձեր ընկերության տվյալները և մենք կստեղծենք էջ Ձեզ համար բացարձակապես անվճար: Հարցերի և առաջարկնմերի դեպքում կարող եք զանգահարել մեզ հետևյալ հեռախոսահամարներով +37491 650 555

Ավելացրեք ձեր ընկերությունն ԱՆՎՃԱՐ