“Pixel Phone Store” խանութ-սրահ

“Pixel Phone Store”-ը հանդիսանում է Երևան քաղաքում բջջային հեռախոսների և պլանշետների լավագույն մասնագիտացված խանութ-սրահներից մեկը: Այստեղ առաջարկվում է Apple, “Xiaomi, “Samsung ապրանքանիշերի բջջային հեռախոսների նորաձև և բազմաֆունկցիոնալ մոդելներ: Հաճախորդներին դիմավորում, անհրաժեշտ տեղեկատվություն և խորհուրդներ են տրամադրում սրահի բարեհամբույր աշխատակիցներն ու աշխատակցուհիները: “Pixel Phone Store”-ում գործում է Wi-Fi ինտերնետ, անվճար հյուրասիրություն, հաճախորդներին որպես ինֆորմացիոն միջոց տրամադրվում է պլանշետ, որի օգնությամբ նրանք կարող են իմանալ ամեն ինչ իրենց հետաքրքրող մոդելի մասին:

 

Խանութ-սրահում առկա են նորաձև և նորաոճ հեռախոսներ: 

 

“Pixel Phone Store”-ում վաճառվում է նաև աշխարհում միակ պրոեկտորով “Samsung Galaxy Beam” բջջային հեռախոսը:

 

Մեզ մոտ ներկայացված ապրանքատեսականին ներառում է ականջակալների, USB մոդեմների, վերալիցքավորիչների, բջջային հեռախոսների և պլանշետների պատյանների լայն ընտրանի:

 

Բոլոր բջջային հեռախոսների համար տրվում է մեկ տարվա երաշխիք:

 

Խանութ-սրահում կարելի է գնումներ կատարել կանխիկ, կրեդիտ քարտով (բոլոր տեսակի քարտերով` Master, Visa, American Express և այլն) և ապառիկ: Ապառիկ գնելու ժամանակ խանութ-սրահը համագործակցում է “VTB”, “Unibank”, “ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ, “ԱՄԵՐԻԱԲԱՆԿ, “ԱՄԵՐԻԱԲԱՆԿ, “AGBA-CREDIT AGRICOLE BANK” բանկերի հետ: “VTB” բանկի հետ համատեղ ապառիկը ձևակերպվում է տեղում` 15-20 րոպեի ընթացքում: Վարկի տևողությունը 6-18 ամիս է, տարեկան տոկոսադրույքը կազմում է 21%, կանխավճարը`10%: “Unibank”-ի հետ ապառիկի ձևակերպման համար հաճախորդը պետք է այցելի բանկ (առայժմ): Ապառիկը տրամադրվում է 6-24 ամիս տևողությամբ, տարեկան տոկոսադրույքը կազմում է 24%, իսկ կանխավճարը` 0-30%: Մինչև 300.000 դրամ արժողությամբ բջջային հեռախոսի ապառիկը ձևակերպվում է առանց աշխատանքի վայրից տեղեկանքի: “AGBA-CREDIT AGRICOLE BANK”-ի հետ ապառիկի ձևակերպման համար աշխատանքի վայրից տեղեկանքը պարտադիր է: Վերջինս տրամադրում է 6-24 ամիս տևողությամբ վարկ, որի տարեկան տոկոսադրույքը կազմում է 24%, իսկ կանխավճարը` 0-30%:

 

“Pixel Phone Store”-ն իր այցելուներին պարբերաբար մատուցում է անակնկալ-նվերներ` ակցիաների, զանազան խաղարկությունների և մեծ զեղչերի տեսքով:

 

Խանութ-սրահի ներքնահարկում գործում է “I SERVICE” վերանորոգման և սպասարկման կենտրոնը, որտեղ աշխատում են Երևանի լավագույն մասնագետները, ովքեր շատ որակյալ և սեղմ ժամկետներում կվերանորոգեն ցանկացած հեռախոս: Նորոգված տեխնիկայի համար տրվում է մեկ տարվա երաշխիք: “Pixel Phone Store”-ից գնված մոդելները վերանորոգվում են անվճար: Եթե մաս է փոխվում, վճարվում է մասի համար: Բացի այդ, վերանորոգվում են ցանկացած այլ տեղից գնված հեռախոսներ:

Տեսականի

    • բջջային հեռախոսներ
    • սմարթֆոններ
    • պլանշետներ
    • USB մոդեմներ
    • ականջակալներ
    • բջջային հեռախոսների և պլանշետների պատյաններ
    • վերալիցքավորիչներ (նաև մեքենայի) և այլն

Առանձնահատկություններ

    • “Pixel Phone Store”-ից գնված բջջային հեռախոսը գնման օրից հաշված 5 օրվա ընթացքում որևէ թերություն հայտնաբերելու դեպքում փոխվում է նորով:
    • Գնելուց հետո մեկ տարվա ընթացքում “Pixel Phone Store”-ից գնված յուրաքանչյուր տեխնիկա “I SERVICE” վերանորոգման և սպասարկման կենտրոնում վերանորոգվում է անվճար:

Ապրանքանիշ

    • Samsung
    • Apple
    • Xiaomi և այլն

Վճարման միջոց

    Կանխիկ, կրեդիտ քարտով, ապառիկ

Խանութ–սրահ “Pixel Phone Store”

Հեռախոսահամար

(+374) 60 51 11 55

Բջջ.`

(+374) 44 47 77 47

Էլ.հասցե

pixelstore33@gmail.com

Հասցե

Թումանյան փ. 33 շ., Երևան, ՀՀ

Կայք`

www.pixels.am

Աշխ. ժամեր

Խանութ–սրահ Երկ-Կիր (10:00-21:00), սպասարկման կենտրոն Երկ-Շաբ (10:00-21:00)

Ցանկանու՞մ եք ներկայացված լինել կայքում

Գրանցեք ձեր ընկերության տվյալները և մենք կստեղծենք էջ Ձեզ համար բացարձակապես անվճար: Հարցերի և առաջարկնմերի դեպքում կարող եք զանգահարել մեզ հետևյալ հեռախոսահամարներով +37491 650 555

Ավելացրեք ձեր ընկերությունն ԱՆՎՃԱՐ