"Պրոֆմետ" Արտադրող Կազմակերպություն

"Պրոֆմետ" ընկերությունը հիմնադրվել է 2004թ-ին: Ընկերությունն աշխատում է ոլորտի ժամանակակից տեխնոլոգիաներով և ի դեպ՝ մեր տարածաշրջանում առաջինն է սկսել զբաղվել մետաղյա խողովակների արտադրությամբ:

 

Այն ակտիվ համագործակցում է Մագնիտոգորսկի, Լիպեցկի, Զապորոժիեյի, Մարիուպոլի և Տիմիրտաուի մի շարք առաջատար ընկերությունների հետ: Մինչև 2010թ-ը "Պրոֆմետ" ընկերությունն արտադրել է 15 տեսակի կլոր և 32 տեսակի ուղղանկյուն խողովակներ:

 

Իսկ ահա 2010թ.-ից սկսած ընկերությունն ընդլայնել է իր արտադրական հնարավորությունները՝ գրեթե կրկնապատկելով արտադրանքի չափը. Մոնտաժելով նոր` առավել հզոր հոսքագիծ, "Պրոֆմետ" ընկերությունն արտադրում է արդեն 24 տեսակի կլոր և 50 տեսակի ուղղանկյուն խողովակներ: 

 

"Պրոֆմետ" ընկերության արտադրանքի բարձր որակի մասին են վկայում միջազգային ցուցահանդեսներից բերված բազմաթիվ մրցանակները: Դրանց թվում առանձնանում է հատկապես 2008թ.-ին Փարիզում շահած որակի ոսկե մրցանակն ու գավաթը: 

Տեսակ
    Արտադրող Կազմակերպություն
Ծառայություններ
    Տարատեսակ խողովակների արտադրություն
Տեսականի
    • Պողպատե, մետաղե և ցինկապատ խողովակներ
    • Տրամատային (պրոֆիլային) խողովակներ
    • Կլոր, ուղղանկյուն և քառակուսի խողովակներ

Կապ

Հեռախոսահամար

(+374-10) 746199

Ֆաքս`

(+374-10) 730041

Էլ.հասցե

info@profmet.am

profmet@web.am

Հասցե

ՀՀ, Երևան, Հաղթանակ, 1, 44/4

Կայք`

http://www.profmet.am

Ցանկանու՞մ եք ներկայացված լինել կայքում

Գրանցեք ձեր ընկերության տվյալները և մենք կստեղծենք էջ Ձեզ համար բացարձակապես անվճար: Հարցերի և առաջարկնմերի դեպքում կարող եք զանգահարել մեզ հետևյալ հեռախոսահամարներով +37491 650 555

Ավելացրեք ձեր ընկերությունն ԱՆՎՃԱՐ