“Ռասկո” ապահովագրական ընկերություն

Ռասկո”  ընկերությունն ապահովագրության իրականացման լիցենզիա ստացել է 2004 թվականի հոկտեմբերի 20-ին` ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության կողմից: Ընկերությունը մասնաճյուղ ունի Կապան քաղաքում, իսկ գործակալական լայն ցանցի շնորհիվ  ապահովագրական ծառայությունները հասանելի է դարձնում ՀՀ և ԼՂՀ ողջ տարածքում:  “Ռասկո”  ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործակալ է հանդիսանում “ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ” ՓԲԸ-ն, որն ունի 55 գրանցված մասնաճյուղ ՀՀ բոլոր մարզերում և ԼՂՀ-ում:

 

Ընկերությունն ապահովագրական ծառայություններ է առաջարկում իրավաբանական և ֆիզիկական անձանց: “Ռասկո”-ում գործում է թեժ հեռախոսագիծ, որի միջոցով հաճախորդները հնարավորություն ունեն շաբաթվա բոլոր օրերին տեղեկատվական աջակցություն եւ խորհրդատվություն ստանալ փորձագետների կողմից: Թեժ հեռախոսագիծը հաճախորդներին հնարավորություն է տալիս նաև ապահովագրական պատահարի մասին հայտնել ընկերության ներկայացուցիչներին ու ստանալ համապատասխան ցուցումներ` պատահարի վայրում ճիշտ գործողություններ իրականացնելու վերաբերյալ:

 

“Ռասկո”-ն ապահովագրական ռիսկերը դիվերսիֆիկացնում է` վերաապահովագրելով դրանք միջազգային բարձր վարկանիշ ունեցող անգլիական “Բրիտ Ինշուրանս Լիմիթեդ”, ֆրանսիական “Սքոր”, ռուսական “ՌՈՍՆՈ” ընկերություններում: “Ռասկո”-ի աուդիտն իրականացվում է “Grant Thornton Amyot” ընկերության կողմից:

Տեսակ

    Ապահովագրական ընկերություն

Ծառայություններ

    • ավտոմեքենաների ապահովագրություն,
    • ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրություն` ԱՊՊԱ
    • դժբախտ դեպքերից ապահովագրություն (ներառյալ արդյունաբերական վնաս և • մասնագիտական գործունեության ընթացքում ձեռք բերված հիվանդություններ)
    • գույքային ապահովագրություն 
    • բեռների ապահովագրություն 
    • արտասահման մեկնողների ապահովագրություն  
    • ֆինանսական վնասների ապահովագրություն  
    • երաշխիքի տրամադրում 
    • առողջության ապահովագրություն  
    • ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն  
    • երկաթուղային տրանսպորտի ապահովագրություն

Կապ

Հեռախոսահամար

(+374-10) 560404

(+374-10) 544675

Ֆաքս`

(+374-10) 544675

(+374-10) 585093

Էլ.հասցե

info@rasco.am

Հասցե

ՀՀ, ք. Երևան, Թումանյան փող., 8 շենք, 1-ին հարկ

Կայք`

www.rasco.am

Աշխ. ժամեր

Երկուշաբթի-ուրբաթ, 09:00-18:00

Ցանկանու՞մ եք ներկայացված լինել կայքում

Գրանցեք ձեր ընկերության տվյալները և մենք կստեղծենք էջ Ձեզ համար բացարձակապես անվճար: Հարցերի և առաջարկնմերի դեպքում կարող եք զանգահարել մեզ հետևյալ հեռախոսահամարներով +37491 650 555

Ավելացրեք ձեր ընկերությունն ԱՆՎՃԱՐ