“Սախարով” բիզնես կենտրոն

“Սախարով” բիզնես կենտրոնը, որը նախկինում հայտնի էր որպես “Երկրաբանական կոմիտե”, կանգուն է 1936 թվականից: Այն նախագծել են այնպիսի մեծանուն ճարտարապետներ, ինչպիսիք են Հրաչյա Քոչարը, Կարո Հալաբյանը և Միքայել Մազմանյանը:


“Սախարով” բիզնես կենտրոն անվանումը շենքը ստացել է 2008 թվականի վերակառուցումից հետո: Փոքր, միջին և խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին կենտրոնը վարձակալությամբ տրամադրում է Եվրոպական ոճով կահավորված գրասենյակային տարածքներ` հարմարավետ աշխատանքային պայմաններով:

 

Շենքն ապահովված է ինժիներատեխնիկական համակարգով (ջեռուցում, օդափոխում),  հեռախոսակապով և Ucom ինտերնետային կապով: Հաստատությունում գործում է մարդատար վերելակ: Այստեղ իրականություն են դառնում յուրաքանչյուր վարձակալի պահանջներն ու ցանկությունները. հարկ եղած դեպքում, սենյակներում հնարավոր է ավելացնել արհեստական պատեր, խորշեր, կախովի առաստաղներ:

 

Բիզնես կենտրոնի 6 հարկերից յուրաքանչյուրում կա սանհանգույց: “Սախարով” բիզնես կենտրոնի առաջին հարկում հարմարավետ սպասասրահն է: Ընդունարանում Ձեզ կդիմավորեն բարեհաբույր աշխատակցուհիները:

 

Բիզնես կենտրոնում մեծ կարևորություն է տրվում անվտանգությանը: Այստեղ իրականացվում է շուրջօրյա հսկողություն` տեսախցիկների և ոստիկանության աշխատակիցների օգնությամբ:


Կենտրոնին կից գործում է “Al Shadi” (Ալ Շադի) արաբական ռեստորան-սրճարանը, որտեղ բիզնես կենտրոնի աշխատակիցները կարող են անցկացնել ընդմիջման ժամերը:

 

Բիզնես կենտրոնի առաջարկը գործարար աշխարհին հաճելի և բարենպաստ աշխատանքային մթնոլորտն է:

Տեսակ

    Բիզնես կենտրոն

Ծառայություններ

    Գրասենյակային տարածքների վարձակալություն

Առանձնահատկություններ

    • Միջանցքների և սանհանգույցների մաքրությունը սպասարկում է “Սախարով” բիզնես կենտրոնը: 

    • Բիզնես կենտրոնում պատվիրատուն մուծում է միայն վարձավճարը, իսկ կոմունալ վճարներն ու սանհանգույցի անհրաժեշտ պարագաները ապահովում է ընկերությունը:

    • Նոր վարձակալողին հանձնելուց առաջ գրասենյակային տարածքը թարմեցվում է:

    • Շենքը գտնվում է 24 -ժամյա հսկողության տակ

Ավտոկանգառ

    “Սախարով” բիզնես կենտրոնին կից գործում է ապահով ավտոկանգառ: Վարձակալած յուրաքանչյուր գրասենյակին հատկացվում է 1-3 մեքենա կայանելու տարածք

Ինտերնետ

    Շենքում գործում է Ucom ինտերնետ կապ

Գործընկերներ

    “Սախարով” Բիզնես կենտրոնում գրասենյակային տարածք վարձակալած ընկերություններն են.

     

    1. “JTZ” միջազգային կազմակերպություն
    2. “British America Tobacco” ընկերություն
    3. “Գեոթիմ” ՓԲԸ
    4. “ԲՏԱ” բանկ
    5. “ՎՏԲ” բանկ
    6. “Ստեփ” անշարժ գույքի գործակալություն
    7. “ԱՐ ՎԻ ԷՄ ՔՈՆՍԱԼՏ” կազմակերպություն
    8. “Աֆինա Պալլադա” ընկերություն
    9. “Ազատեկ գոլդ” ընկերություն

Կապ

Հեռախոսահամար

(+374-10) 546035 (ընդունարան)

(+374-10) 546034 (տնօրինություն)

Էլ.հասցե

sakharov_bc@mail.ru

Հասցե

ՀՀ, ք. Երևան, Նալբանդյան 48/1

Աշխ. ժամեր

Երկուշաբթի-ուրբաթ, 08:00-18:00

Ցանկանու՞մ եք ներկայացված լինել կայքում

Գրանցեք ձեր ընկերության տվյալները և մենք կստեղծենք էջ Ձեզ համար բացարձակապես անվճար: Հարցերի և առաջարկնմերի դեպքում կարող եք զանգահարել մեզ հետևյալ հեռախոսահամարներով +37491 650 555

Ավելացրեք ձեր ընկերությունն ԱՆՎՃԱՐ