“ՍԱՌԱ” հարսանյաց սրահ

“ՍԱՌԱ”  հարսանյաց սրահն արդեն 10 տարի գեղեցկացնում է Ձեր կյանքի ամենակարևոր ու նշանակալի օրերը:

Սրահն առաջարկում է համաշխարհային հայտնի բրենդների բազմաոճ, ինքնատիպ ու անկրկնելի հարսանյաց զգեստների  վարձույթ և վաճառք: Այստեղ կգտնեք նաև զգեստին համապատասխան յուրօրինակ հարսանեկան ծաղկեփնջեր: Նրբագեղ սպիտակի և արքայական կաթնագույնի նուրբ երանգները, մոդելների բազմազանությունն ու շքեղությունը կդարձնեն Ձեր ընտրությունը ավելի դյուրին:

Հարսանյաց սրահում կարող եք գտնել կնունքի, նշանադրության և հարսանեկան արարողությունների բազմաթիվ աքսեսուարներ. բազմազան, գունային հետաքրքիր լուծումներով ուրախ ու նրբագեղ տարոսիկներ, մոմեր ու մոմերով բացառիկ դիզայներական կոմպոզիցիաներ, հարսանյաց հանդեսի յուրօրինակ բաժակներ, հարսանյաց և նշանդրեքի անկրկնելի զամբյուղներ:

“ՍԱՌԱ”-ի պրոֆեսիոնալ մասնագետները, կհարդարեն եկեղեցին, հանդիսության սրահը կամ հարսանյաց մեքենան (լիմուզին, ուղեկցող մեքենաներ) արհեստական կամ բնական ծաղիկներով:

“ՍԱՌԱ”-ն առաջարկում է նաև ֆուրշետային և քեյթրինգային ծառայություն, ֆոտո և վիդեո նկարահանումներ, թամադա, տոնական հրավառություններ, հրավիրատոմսերերի, տորթերի պատրաստում, փուչիկների հետ կապված ծառայություններ, հարսանյաց վալսի ու հարսի պարի ուսուցում:

Սրահը հաճախակի նորացնում, համալրում է իր տեսականին եվրոպական, ռուսական և ամերիկյան արտադրողների վերջին հավաքածուներով:  Ուշադիր անձնակազմի անհատական մոտեցումը էլ ավելի հաճելի կդարձնի Ձեր այցը “ՍԱՌԱ”:

Տեսակ

    Հարսանյաց սրահ

Ծառայություններ

    ● հարսանյաց զգեստների վարձույթ և վաճառք
    ● սրահի ձևավավորում բնական և արհեստական ծաղիկներով
    ● եկեղեցու ձևավորում
    ● հարսանյաց մեքենայի(լիմուզին,ուղեկցող մեքենաներ)ձևավորում
    ● ֆուրշետային,քեթրինգային ծառայություն,մատուցում
    ● ֆոտո և վիդեո նկարահանում
    ● թամադայի ծառայություն
    ● հարսանյաց և նշանդրության զամբյուղների ձևավորում
    ● մոմեր
    ● հրավիրատոմսեր
    ● տորթեր
    ● փուչիկների ծառայություն
    ● տոնական հրավառություն
    ● հարսանյաց վալսի և հարսի պարի ուսուցում
    ● կնունքի աքսեսուարների վարձույթ և վաճառք

Առանձնահատկություններ

    Սպասվում են հաճելի անակնկալներ հարսանյաց զգեստ գնողներ համար: 

Մրցանակներ

    2009-ին Նյու-Յորքում և 2010-ին Ժնևում կայացած Որակի Միջազգային Գագաթնաժողովի Մրցանակաբաշխությանը “ՍԱՌԱ” հարսանյաց սրահին B.I.D.-ի կողմից շնորհվել է որակի մրցանակ՝ ոլորտի առաջատարի և նորարարության համար: 

Ընթացիկ զեղչ

    50.000 և ավելի գնումներ կատարելու դեպքում գործում է 7-10% զեղչ:

Խանութ-սրահ (“Սառա”)

Բջջ.`

(+374-95) 50 27 54

(+374-91) 50 27 54

Էլ.հասցե
Հասցե

Գայի պող. 12/2, տաղավար 121 (“ՊԱԼԱՍ” Ա/Հ), Երևան, ՀՀ

Կայք`

www.sarawedding.am

Աշխ. ժամեր

Երկ-Կիր (10:00-19:00)

Ցանկանու՞մ եք ներկայացված լինել կայքում

Գրանցեք ձեր ընկերության տվյալները և մենք կստեղծենք էջ Ձեզ համար բացարձակապես անվճար: Հարցերի և առաջարկնմերի դեպքում կարող եք զանգահարել մեզ հետևյալ հեռախոսահամարներով +37491 650 555

Ավելացրեք ձեր ընկերությունն ԱՆՎՃԱՐ