“Սոֆի Դևոյան” մշակույթի կենտրոն

Սոֆի Դևոյանի “Հոգու և պարի թատրոն”-ը հիմնադրվել է 1993 թվականին: Մշակույթի այս կենտրոնը կոչված է մանուկներին ու պատանիներին ազգային և համաշխարհային արվեստին հաղորդակից դարձնելուն:

 

Պարի դպրոց կարող են հաճախել 3-16 տարեկան աղջիկներ և տղաներ: Բարձրակարգ մասնագետներն այստեղ ուսուցանում են խորեոգրաֆիա, ժողովրդական, լատինոամերիկյան և ժամանակակից պարեր: Պարապմունքները շաբաթական 2 անգամ են` երկուական ժամով: Խմբերը տարեկան երեքից հինգ անգամ հաշվետու համերգ են ունենում, իսկ տարեվերջում հանդես են գալիս գալա համերգով:

 

Սոֆի Դևոյանի սաները պատվով ելույթ են ունեցել Մալթայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Կանադայում, ԱՄՆ-ում, Հունաստանում, Իտալիայում, Իսպանիայում, Հունգարիայում, Նորվեգիայում, Ավստրիայում, Սիրիայում, Ուկրաինայում, Ռուսաստանում, Վրաստանում և Հայաստանի բոլոր մարզերում:

 

Մշակութային կենտրոնում ուսման տևողությունը հինգ տարի է: Շրջանավարտները ստանում են ավարտական վկայական:

 

Իգական սեռի 16 տարեկանից բարձր ներկայացուցիչների համար կենտրոնում գործում է սիրողական խումբ: Անցկացվում են նաև անհատական դասընթացներ, ինչպես նաև կարճաժամկետ ուսուցում հարսանյաց հանդեսին պատրաստվող զույգերի համար:

 

Կենտրոնին կից գործում է Զարուհի Բաբայանի “Երգի ստուդիա”-ն, որտեղ 5 տարեկանից բարձր տղաներին և աղջիկներին դասավանդվում է վոկալ, ոճաբանություն և պար: Այստեղ ևս երեխաների հետ աշխատում են փորձառու մասնագետներ: Դասերը շաբաթական երեք անգամ են: Ուսումնառության ընթացքում փոքրիկ երգիչ-երգչուհիները մասնակցում են մանկական բազմաթիվ համերգների:

Տեսակ

    Մշակույթի կենտրոն

Գործունեություն

    • պրոֆեսիոնալ պարերի ուսուցում
    • սիրողական պարերի ուսուցում
    • խմբային կամ անհատական պարերի ուսուցում
    • վոկալի ուսուցում և այլն

Հատուկ առաջարկ

    Սոֆի Դևոյանի մշակույթի կենտրոնում Իսպանիայից հրավիրված պարուսույցն անցկացնում է hip-hop-ի դասընթացներ:

Վճարման միջոց

    Կանխիկ և բանկային փոխանցումով

Կապ

Հեռախոսահամար

(+374-10) 550833

Էլ.հասցե

info@sofidevoyan.com

Հասցե

ՀՀ, ք. Երևան, Երվանդ Քոչարի 12/1, “Նար-Դոս”-ի անվան դպրոց

Կայք`

www.sofidevoyan.com

Աշխ. ժամեր

Երկուշաբթի-կիրակի, 11:00-20:00

Ցանկանու՞մ եք ներկայացված լինել կայքում

Գրանցեք ձեր ընկերության տվյալները և մենք կստեղծենք էջ Ձեզ համար բացարձակապես անվճար: Հարցերի և առաջարկնմերի դեպքում կարող եք զանգահարել մեզ հետևյալ հեռախոսահամարներով +37491 650 555

Ավելացրեք ձեր ընկերությունն ԱՆՎՃԱՐ