«Տիեզերք» ժամանցի կենտրոն

«Տիեզերք» ժամանցի կենտրոնը բացվել է 2013 թ. օգոստոսի 17-ին, սակայն կարճ ժամանակում արդեն հասցրել է դառնալ Երևանի ամենահյուրընկալ ու սիրված ժամանցային վայրերից մեկը: Ժամանցի կենտրոնը Ձեզ կարող է առաջարկել իրարից կիսով չափ առանձնացված սրահներ՝ «Gold սրահ», «Silver սրահ», հանդիսությունների սրահ ու պարասրահ, իսկ վերջիններիս լրացնում են ստորին հարկում գտնվող մանկական հեքիաթային լաբիրինթն ու խաղասրահը:

 

Ժամանցի կենտրոնն առաջարկում է անվճար DJ ու խաղավար, հոբելյարի տարիքային խմբին համապատասխան հետաքրքիր շոու-ծրագիր,իսկ ցանկության դեպքում հիփ-հոփ պարային խմբեր է հրավիրում: Ձեր երեխաների համար հետաքրքիր կլինեն նաև «Նարնջագույն փղիկի» ծառայությունը, ատրակցիոն խաղերը և ակվագրիմը, բացի այդ օրվա հոբելյարին տրամադրվում է լաբիրինթից ու ատրակցիոններից անվճար օգտվելու հատուկ նվեր-քարտ:

 

Կենտրոնը առանձնահատուկ է նրանով, որ այստեղ կարելի է նշել ցանկացած միջոցառում՝ այն վերածելով իսկական տոնի: Կենտրոնի աշխատակիցները սրահը կձևավորեն և կհարմարեցնեն ըստ Ձեր նախընտրած հանդիսության պահանջների ու թեմատիկայի (ատամհատիկից ու կնունքից մինչև ծննդյան տոներ, ընդհուպ մինչև նշանադրության արարողություն):

 

Ժամանցի կենտրոն կարող եք հաճախել նաև ցերեկվա ժամերին` համեղ սնվելու կամ բիզնես լանչ պատրվիրելու համար: Մինչ Դուք կճաշեք, Ձեր երեխաներին այդ ընթացքում կզբաղեցնեն կենտրոնի հոգատար դայակները, ծաղրածուները ևերեխաների սիրելի հեքիաթային ու մուլտֆիլմային հերոսները:

 

Տոնական միջոցառումների ընթացքում չեն ձանձրանա նաև մեծահասակները: Խաղային մթնոլորտի մեջ կամաց-կամաց կներգրավվեն նաև փոքրիկների մայրիկներն ու հայրիկները` անգամ մրցակցություն ստեղծելով սեղանակիցների միջև: Ժամանցային այս կենտրոնի նպատակը մեկն է՝ ներգրավել բոլոր տարիքային խմբերին և գոհացնել բոլոր հաճախորդներին:

 

Ժամանցի կենտրոնում գործում է ռեստորանային մենյու: Խոհանոցում շեշտը դրված է տեղական թարմ սննդի վրա, բազմազան պիցցաները միայն իտալական են, նաև կարող եք համտեսել ֆիրմային «Տիեզերք» աղցանը: Այստեղ մինիմալ պատվերը սկսվում է 2500 դրամից: Տարածքն ու, հատկապես, խաղասրահը վերահսկվում են տեսախցիկներով, այնպես որ մայրիկները կարող են հետևել իրենց երեխաների ապահով խաղին:

 

Մինչև 150 հոգու համար նախատեսված այս գեղեցիկ վայրում կարող եք կազմակերպել Ձեր հանգիստն ու ժամանցը և այն հիշել երկար ժամանակ:

Տեսակ

    Ժամանցի կենտրոն

Խոհանոց

    Հայկական, եվրոպական

Իդեալական է

     «Տիեզերք»-ի երեք նորաձև սրահները շատ հարմար են ծննդյան տոների, կնունքների, ատամհատիկի և այլ միջոցառումների անցկացման համար

Ծառայություններ
    • մանկական ֆուրշետ
    • փուչիկներով ձևավորում
    • ծաղրածուներ
    • հեքիաթային հերոսներ
    • DJ
    • խաղավար
    • կարաոկե
    • ակվագրիմ` նկարչություն մարմնի վրա
    • մանկական լանչ
    • բիզնես լանչ
    • Նարնջագույն փղիկ
Հատուկ առաջարկ
    • անվճար DJ
    • անվճար խաղավար
    • շոու-ծրագիր
    • մանկական լաբիրինթ
    • խաղասրահ
    • մեծ պատվերների դեպքում տրամադրվում է անվճար ծաղրածու

Կապ

Հեռախոսահամար

(+374-10) 226644

Բջջ.`

(+374-96) 226644

Էլ.հասցե
Հասցե

ՀՀ, ք. Երևան, Կոմիտաս 30

Կայք`

https://www.facebook.com/profile.php?id=100006509452064

Աշխ. ժամեր

Երկուշաբթի-կիրակի, 10:00 – 22:00

Ցանկանու՞մ եք ներկայացված լինել կայքում

Գրանցեք ձեր ընկերության տվյալները և մենք կստեղծենք էջ Ձեզ համար բացարձակապես անվճար: Հարցերի և առաջարկնմերի դեպքում կարող եք զանգահարել մեզ հետևյալ հեռախոսահամարներով +37491 650 555

Ավելացրեք ձեր ընկերությունն ԱՆՎՃԱՐ