Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի սպորտային համալիր

Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի մուտքի հարևանությամբ արդեն մի քանի տարի գործում է քաղաքի լավագույն սպորտային  համալիրներից մեկը:


Այստեղ սպորտով կարելի է ոչ միայն առողջանալ ու անցկացնել ազատ ժամանակը, այլև` իսկապես վայելել մթնոլորտն ու կտրվել առօրյայից:

Հայ-Ռուսական համալսարանի  սպորտային համալիրն օժտված է ժամանակակից կահավորանքի, սարքավորումների և տեխնիկական լավագույն լուծումներով:


Այստեղ գործում են երկու մեծ, հարմարավետ ու մոդիֆիկացվող խաղադաշտեր, որոնք հարմար են ֆուտբոլի, վոլեյբոլի, բասկետբոլի և մեծ թենիսի համար:


Առաջին խաղադաշտը բացօթյա է. այն գտնվում է շենքի տանիքի վրա, որտեղից բացվում է հիանալի տեսարան: Խաղը դիտողների համար այստեղ տեղակայված են խաղադաշտի մակարդակից բարձր, հարմարավետ նստարաններ, որտեղից խաղի ընթացքի ոչ մի մանրուք աչքից չի վրիպի: Այս խաղադաշտում սպորտը դառնում է իսկական հաճույք:

Երկրորդ խաղադաշտը նույնպես մոդիֆիկացվող է` հարմար բազմաթիվ սպորտաձևերի համար: Խաղը դիտողների համար նստարաններից բացվում է  հիանալի տեսարան , սակայն այս դաշտի հաճելի անակնկալը հատակն է, որն իր տեսակի մեջ միակն է Հայաստանում: Ավստրիայից Հատուկ հրավիրված մասնագետները, կիրառելով բարձրակարգ ավստրիական նյութեր, ստացել են հնգաշերտ մանրահատակի և հատուկ սպունգի համատեղ կիրառությամբ կատարյալ ամորտիզացիայով հատակ: Այս հատակի վրա խաղալը անհամեմատ տարբերվում է մինչ այդ խաղից ստացած Ձեր տպավորություններից:

Արևելյան մարտարվեստների սիրահարների համար այստեղ գործում են Այկիդոյի պարապմունքներ: Հայ-Ռուսական համալսարանի  սպորտային համալիրում կարող եք մասնակցել նաև սեղանի թենիսի դասերին:

Չորս ընդարձակ հանդերձասրահները, ցնցուղով լոգասենյակները կահավորված են համապատասխան ժամանակի և հարմարավետության վերջին չափանիշների: Համալիրում մեծ կարևորություն է տրվում կարգապահությանն ու մաքրությանը:

Կանանց և տղամարդկանց համար գործում են առանձին մարզասրահներ: Տղամարդկանց սրահն օժտված է ուժային վարժությունների համար հատուկ մարզական սարքավորումներով: Կանաց մարզասրահը հարմար է նաև շեյփինգի, աերոբիկայի և շնչառական վարժությունների համար: Համապատասխան պատրաստվածություն ունեցող մարզիչների օգնությամբ այստեղ կարելի է հասնել գեղեցիկ, առողջ,  և ինչն ամենակարևորն է` գրագետ արդյունքի:

Տեսակ

    Սպորտային համալիր

Ծառայություններ

    ● աերոբիկայի, բոդիբիլդինգի, շեյփինգի, շնչառական մարմնամարզության, ● ֆիտնեսի պարապմունքներ
    ● ֆուտբոլ
    ● բասկետբոլ
    ● թենիս
    ● սեղանիթենիս
    ● ոլեյբոլ
    ● այկիդո

Կապ

Հեռախոսահամար

(+374-55) 52 27 22

Էլ.հասցե
Հասցե

ՀՀ, Երևան, ՀովսեփԷմին 123

Ցանկանու՞մ եք ներկայացված լինել կայքում

Գրանցեք ձեր ընկերության տվյալները և մենք կստեղծենք էջ Ձեզ համար բացարձակապես անվճար: Հարցերի և առաջարկնմերի դեպքում կարող եք զանգահարել մեզ հետևյալ հեռախոսահամարներով +37491 650 555

Ավելացրեք ձեր ընկերությունն ԱՆՎՃԱՐ