“Տուն Լահմաջո” պանդոկ

Հայկական խոհանոցի համեղ խորտիկներ առաջարկող “Տուն Լահմաջո” պանդոկը գործում է 2008 թվականից: Պանդոկն ունի երկու սրահ, որոնցից մեկը բացօթյա է: Սրահների հարմարավետ սեղաններն ու աթոռները փայտից են:

 

Բացօթյա հատվածը գրավում է իր կանաչապատ շրջակայքով, հին կճուճներով և սայլի մեծ անիվով: Առանձնահատուկ է հատկապես պանդոկի տարածքում բազմած ճոճանակ նստարանը, որն այստեղ փոխարինում է աթոռին: Այն յուրաքանչյուր հաճախորդի տրամադրության տակ է անվճար:

Պակաս ինքնատիպ չէ նաև պանդոկի ներսում տեղակայված սրահն իր բաժիններով:


Հենց շքամուտքից ուշադրություն է գրավում աջ թևում ծվարած թոնրատունը: Այստեղ թխվում է հացը, եփվում են համեղ խորտիկներ` “ձուկ փռի մեջ”, “հավ փռի մեջ”, “ոչխարի թիակ փռի մեջ” և շատ այլ կերակրատեսակներ: Այդ ամենի պատրաստման գաղտնախորհուրդ արարողության մասնակիցը կարող է դառնալ յուրաքանչյուր այցելու:

 

Սրահի պատերը զարդարում են Երևանի փողոցները պատկերող նկարները, Ֆրունզիկ Մկրտչյանի, Հրաչյա Ներսիսյանի կյանքի մասին պատմող գրքերը, “Արարատ 73” ֆուտբոլային թիմի լուսանկարները: Ուշագրավ է նաև սրահի այն հատվածը, որտեղ իր պատկառելի տեղն է գտել հին ու բարի օրերի խնոցին:


“Տուն Լահմաջո” պանդոկում կա նաև առանձնասենյակ: Այն կարող է միաժամանակ հյուրընկալել 8-10 հոգու: Այստեղ բացի անուշահամ կերակրատեսակներ վայելելուց, կարելի է ծխել նարգիլե` բազմատեսակ համեր ունեցող թութուններով: Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով ճաշացանկը պարբերաբար թարմեցվում է:

 

Պանդոկում պատվերների իրականացումը տեղի է ունենում սեղմ ժամկետում: Կարելի է նախապես սեղան պատվիրել` հեռախոսազանգով ճաշացանկից ուտեստներ ընտրելով: Պանդոկում ուշադրությունից անմասն չեն մնա նաև երեխաները: Նրանց համար այստեղ հատուկ բաղադրատոմսով կարտոֆիլ է պատրաստվում ` մանկական օրգանիզմի համար առավել օգտակար:

 

“Տուն Լահմաջո”-ի սնունդը մշտապես թարմ է: Յուրաքանչյուր ուտեստ պատրաստվում է միայն պատվերի դեպքում` ինչն ինքնին բացառում է ոչ թարմ ճաշատեսակի մատուցումը: Այստեղ նախանձախնդիր են սանիտարահիգիենիկ նորմերի պահմանման հարցում:

 

Աղցանների, ապուրների, տաք ուտեստների, պիցցաների և խմիչքների լայն տեսականի առաջարկող “Տուն Լահմաջո” պանդոկը կատարյալ վայր է ընտանեկան երեկոների, ընկերական հավաքույթների ու ռոմանտիկ հանդիպումների անցկացման համար:

Տեսակ

    Պանդոկ

Խոհանոց

    Հայկական

Առանձնահատկություններ

    • “Տուն Լահմաջո” պանդոկի ճաշացանկում տեղ գտած որոշ ուտեստներ հատուկ ցուցատախտակով ներկայացված են նաև դրսում:

    • Սպասարկման բարձր որակն այստեղ երաշխավորված է:

    • Հաճախորդը կարող է հետևել իր պատվերի պատրաստման գործընթացին` բազմելով թոնրատան մոտ տեղադրված սեղանի շուրջ:

    • Պանդոկում կարելի է պատվիրել նաև սեփական բաղադրատոմսով ուտեստներ: Անհրաժեշտ բոլոր բաղադրամասերի առկայության դեպքում հմուտ խոհարարները կպատրաստեն հաճախորդի նախընտրած կերակրատեսակը

Առաքում

    Պանդոկն իրականացնում է պատվերների առաքում: Երևանի կենտրոնում այդ ծառայությունն անվճար է, ծայրամասերում` վճարովի

Վճարման միջոց

    Կանխիկ և վճարային քարտով

Կապ

Հեռախոսահամար

(+374-10) 53 87 17

Էլ.հասցե
Հասցե

ՀՀ, ք. Երևան, Տերյան 23 (կից Հյուսիսային պողոտային)

Կայք`

http://www.facebook.com/groups/289125784494486/

Աշխ. ժամեր

Երկուշաբթի-կիրակի, 10:00-24:00

Ցանկանու՞մ եք ներկայացված լինել կայքում

Գրանցեք ձեր ընկերության տվյալները և մենք կստեղծենք էջ Ձեզ համար բացարձակապես անվճար: Հարցերի և առաջարկնմերի դեպքում կարող եք զանգահարել մեզ հետևյալ հեռախոսահամարներով +37491 650 555

Ավելացրեք ձեր ընկերությունն ԱՆՎՃԱՐ